Եղիշե Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշում է կայացվել. փաստաբան
Քննիչի կողմից կայացվել է Եղիշե Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:
Ֆեյսբուքում այս մասին գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Եղիշե Պետրոսյանը դեռ երեկվանից ուներ առողջական լուրջ խնդիրներ, այսօր շտապ օգնության մեքենայով նա տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների հետազոտությունից հետո պարզվեց որ խնդիրը լուրջ է և նա ունի ատացիոնար բուժման կարիք։
Միաժամանակ Եղիշե Պետրոսյանը շարունակում է մնալ անազատության մեջ` ոստիկանների մշտական հսկողության տակ»,- գրել է փաստաբան Ե. Վարոսյանը։
Նշենք, որ երգիչ, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը վերջին օրերին ակտիվ մասնակցում էր ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների կազմակերպված հանրահավաքներին:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ
- Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան