Որտե՞ղ է Էդուարդ Գրիգորյանը. Ոստիկանությունը խորհուրդ է տալիս սպասել պաշտոնական տվյալների
Այս օրերին զինված խմբի անդամներից ոչ մեկը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ չի տարվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջոււմ գրել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Այսօր «Հիմնադիր խորհրդարանը» հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Մեր տեղեկություններով՝ «Սասնա» Ծռերի անդամ, վիրավոր Էդուարդ Գրիգորյանը, որը ըստ լրատվության տեղափոխվել էր Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց Նորքի Զանգվածում, անհայտ կորել է: Պահանջում ենք պատկան մարմիններից ստույգ տեղեկություն տալ նրա գտնվելու վայրի մասին»:
Ոստիկանությունից չպատասխանեցին հարցերին, ե՞րբ է վիրավորվել նա, վիրավորվե՞լ է արդյոք, հիմա որտե՞ղ է գտնվում նա: Բոլոր այս հարցերին ի պատասխան ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը խորհուրդ տվեց սպասել պաշտոնական տեղեկատվության:
Նշենք, որ մինչ այս պահը Է. Գրիգորյանի վիրավորվելու վերաբերյալ որևէ տեղեկություն որևէ մարմնից չի հաղորդվել:
ՊՊԾ գնդի տարածքից պաշտոնական լրատվության համաձայն դուրս են բերվել, վնասվածքներ ստացած Պավլիկ Մանուկյանը, նրա որդին` Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Արթուր Մելքոնյանը, Արմեն Լամբարյանը:
Վնասվածք ստացած Արայիկ Խանդոյանը շարունակում է մնալ գնդի տարածքում:
Այսօր ոստիկանությունը հայտարարեց, որ ՊՊԾ գնդի տարածքից դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը:
Հուլիսի 27-ին ոստիկանությունից հայտարարել էին, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Նրանց փաստաբանները հետագայում հերքեցին հանձնվելու մասին լուրերը:
Նաև՝ այսօր ոստիկանությունը տեղեկացրել է, որ ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում