Զինված խմբի երեք անդամներ տեղափոխվել են «Էրեբունի»
Զինված խմբի անդամներից երեքը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«Այս պահին չեմ կարող անուններ ասել, չգիտեմ նաև, թե ինչ վնասվածքներ ունեն»,-նշեց Շ. Հունանյանը:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գունդը գրավելուց 15 օր անց` այսօր զինված խմբի անդամները վայր դրեցին զենքներն ու հանձնվեցին իշխանությանը: ԱԱԾից քիչ առաջ հայտարարել են, որ խմբի 20 անդամներ ձերբակալված են: ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նրանք որակվում են «ահաբեկիչ»:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է. ԱԱԾ
- «Սասնա ծռերը» վայր են դնում զենքերն ու հանձնվում իշխանությանը
- Որտե՞ղ է Էդուարդ Գրիգորյանը. Ոստիկանությունը խորհուրդ է տալիս սպասել պաշտոնական տվյալների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին