
Հայթայան. Զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանին վիրահատել են
ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված զինված խմբի անդամին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
«Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Միացվել է արհեստական շնչառական սարք»,-նշում է նա: Հիշեցնենք, որ այսօր ժամը 9.30-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը:
Ինչ վերաբերում է հուլիսի 29¬ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներին, ապա Հայթայանը հայտնում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմածներից ևս երեքը դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 22¬ը։