Զինյալ խումբը 1in.am-ի հետ հեռախոսազրույցում հերքել է իրենց առնչությունը ոստիկանի սպանությանը
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը 1in.am-ի հետ հեռախոսազրույցում հերքել է զինյալ խմբի առնչությունը ոստիկանի՝ հուլիսի 30-ին սպանությանը:
«Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել: Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ»,- ասել է նա:
Հիշեցնենք. որ երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը»:
Վարուժան Ավետիսյանը ասել է նաև, որ իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել և թույլատրել են ցանկացած պահին հեռանալ. «Եվ երեկ մեր ժամապահը նկատեց, որ վերջում մնացած երկու բժիշկներն էլ իրենց կամքով հեռացան»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան