Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է
Երեկ Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ արած քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, -Panorama.am-ին հայտնեցին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։
Հայտնեցին, որ տղամարդու վերին շնչուղիների 20 տոկոսը, մարմնի մակերեսի 50 տոկոսն այրվել է:
Երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում ի պաշտպանություն «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների քաղաքացիները որոշ ժամանակ նստացույց արեցին, այդ ընթացքում երթի մասնակիցներից մեկն ի նշան բողոքի ինքնահրկիզման փորձ արեց: Կրակը մարվել էր կողքի մարդկանց օգնությամբ: