10:36 01/08/2016

Ադրբեջանը առաջին կիսամյակում՝ կիսաշշմած տնտեսությամբ

Մակրոտնտեսական ցուցանիշները

Դիտարկելով ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում Ադրբեջանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որն օրեր առաջ Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեն, կարող ենք ասել, որ այս երկրի տնտեսության մեջ շարունակվում են մի քանի ամիս տևող բացասական միտումները, մասնավորապես՝ ՀՆԱ-ի ցուցանիշի անկումը, նավթային սեկտորի կրճատումը, ներդրումների կրճատումը, գնաճային ճնշումները, բյուջեի եկամուտների և ծախսերի կրճատումը, ազգային արժույթի անկայունությունը, արտահանման և ներմուծման ծավալների կրճատումը, արտաքին պետական պարտքի աճը: Այս միտումների շարունակական բնույթը արդեն խոսում է տնտեսությունում առկա դեպրեսիվ վիճակի մասին:

Թեև պաշտոնական մակրոտնտեսական ցուցանիշները «չափավոր անկումային» են, սակայն, իրականում վիճակը ավելի վատ է քան ներկայացվում է և ադրբեջանցի վիճակագիրները չեն համարձակում իրական իրավիճակը արտացոլել հրապարակվող վիճակագրության մեջ:

Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը ներկայացնալիս, հիմնվելու ենք  հիմնականում այդ երկրի պաշտոնական վիճակագրական տվյալների վրա:

Ադրբեջանի տնտեսության «խաթարումները» ավելի ակնհայտ դարձան դեռևս 2015 թ.-ից, պայմանավորված նավթի գների անկումով և մանաթի թուլացմամբ: Իսկ այս տարվա հունվարից արդեն անկումային ցուցանիշները կոծկելը հնարավոր չէր: Խնդիրը, ոչ միայն  նավթի գների մեջ է, որքան ալիևյան կլանի ձևավորված  տնտեսական համակարգի մեջ է, որը դեռևս ոտքի վրա է մնում  մեծ ծավալի կուտակված «նավթադոլարների» և ադմինիստրատիվ կոշտ կառավարման շնորհիվ:

Եվ այսպես, ՀՆԱ-ի անկումը հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ադրբեջանական մանաթով արտահայտված կազմել է 3,4%: Անկումը հիմնականում պայմանավորված է ինչպես նավթային սեկտորի, այնպես էլ տնտեսության ոչ նավթային սեկտորի անկումով, որն իր հերթին կազմել է 6,1%: Նվազել է նաև 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 4,5%-ով: Ամերիկյան դոլարով արտահայտված Ադրբեջանի ՀՆԱ-ն և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազել են մոտավորապես 25-30 %-ով:

Ադրբեջանը շարունակվում է գտնվել գնաճային ճնշման տակ՝ սպառողական գների ինդեքսը կազմել է 110,4%: Սակայն իրականում խոսքը գնում է 20-30%, որոշ ապրանքների դեպքերում նույնիսկ մինչև 40% գնաճի մասին:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 30,4%-ով նվազել են ուղղակի ներդրումները  ֆիքսված  կապիտալում, ներառյալ շինարարության ոլորտում ներդրումները նվազել են՝ 33,6%-ով: Հիշեցնենք, որ երկար ժամանակ, Ադրբեջանում ներդրումների աճը ՀՆԱ-ի աճին նպաստող կարևոր բաղադրիչներից մեկն է եղել, որը ներկայումս նվազման միտումներ է ցույց տալիս: ՀՆԱ-ի աճի, մեկ այլ բաղադրիչ ևս, զուտ արտահանումը նույնպես բացասական ցուցանիշ է գրանցում:

Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները  հունվար-հունիսի դրությամբ նվազել են նախորդ ժամանակահատվածի նկատմամբ՝ 21,4%-ով, իսկ բյուջեի ծախսերը կրճատվել են՝ 20,5%-ով: Բյուջեի եկամուտները նվազել են ինչպես հարկային ոլորտում հավաքագրվող եկամուտների նվազման արդյունքում, որը պայմանավորված է հարյուրավոր ձեռնակությունների փակմամբ, այնպես էլ նավթի եկամուտների նվազման արդյունքում կրճատվող հարկերի նվազման փաստով:

Միաժամանակ, ըստ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալների, հունվար-մայիս ամիսների դրությամբ կրճատվել են արտաքին առևտրի ծավալները՝ մոտ 18%-ով, որտեղ  արտահանման  ծավալները՝ 17,7%-ով, իր հերթին ոչ նավթային ապրանքների արտահանումը նվազել է 32,2%-ով, իսկ ներմուծումը կրճատվել է՝ 18,3 %-ով: Արտաքին առևտրի պակասուրդը (դեֆիցիտը)  5 ամիսների կտրվածքով կազմել է՝ 281,4 մլն. դոլար:  Իսկ հունվար-ապրիլին այն կազմում էր 144,3 մլն. դոլար, այսինքն այս տարվա ընթացքում արտաքին առևտրի պակասուրդը անշեղորեն աճում է: Հիշեցնենք, որ երկար տարիներ Ադրբեջանը ունեցել է արտաքին առևտրի պրոֆիցիտ: Իսկ ներմուծման կրճատումը հուշում է նաև բնակչության եկամուտների նվազման մասին:

Արդյունաբերությունը 6 ամսվա կտրվածքով  ունեցել է 0,6%, իսկ գյուղատնտեսությունը՝ 3,1% աճ: Նշենք, որ այս տարվա ընթացքում արդյունաբերությունը կամ ունեցել է շատ չնչին աճ, կամ էլ որոշակի  նվազում: Ինչ վերաբերվում է ծառայությունների և առևտրի ոլորտներին, ապա առաջինը աճել է 1,2%-ով, իսկ երկրորդը 1,9%-ով:

Նավթի արտահանումը

Այս տարվա հունիսին, նավթի արտահանումը նվազել է 7%-ով, ապրիլի համեմատ: Հունվար-հունիսին նավթի վաճառքից եկամուտները, որը կազմել է՝ 2,3 մլրդ. դոլար,  ուղիղ 1,7 անգամ նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը կազմել էր մոտ 4 մլրդ. դոլար: Արտահանվող նավթից եկամուտները նվազել են ոչ միայն գների անկման, այլ նաև հունվար-հունիս ժամանակահատվածում արտահանվող նավթի ծավալների կրճատման արդյունքում, որտեղ անկումը կազմել է 9%:

Նավթի և գազի արդյունահանումը

Այս տարվա 5 ամիսների ընթացքում Ադրբեջանը արդյունահանել է 17,5 միլիոն տոնա նավթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17,658 մլն. տոննայի փոխարեն: Նույն ժամանակահատվածում բնական գազի արդյունահանումը մի փոքր աճել է կազմելով 12,466 մլրդ. մետր խոր., որը ավել է 0,9%-ով  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն եկամուտների առումով այստեղ նույնպես հետնընթաց կա:

Նշենք, որ Ադրբեջանում 2015թ.-ին նավթի արդյունահանումը կազմել է 41,6 մլն տոննա, որը նվազել է 2014-ի համեմատ՝ 436 հազար տոննայով: Իսկ 2010-2015թ.-երի ընթացքում նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են՝ մոտ 9 միլիոն տոննայով (2010 թ.-ին այն կազմել էր 50,7 մլն. տոննա): Նավթի արդյունահանման անկման տեմպերը շուտով ավելի մեծ ծավալներով կլինեն:

Գազի արտահանման ծավալները նույնպես նվազել են 2015 թ.-ին, նախորդ տարվա համեմատ՝ եթե 2015 թ.-ին այն կազմել է 28,9 մլրդ. մետր խորանարդ, ապա 2014 թ.-ին այն կազմել էր՝ 29,6 մլրդ. մետր. խոր.: Սակայն ի տարբերություն նավթի, բնական գազի արդյունահանման ծավալների անկման միտումների մասին խոսել պետք չէ:

Արտաքին պետական պարտք

Ադրբեջանի արտաքին պետական պարտքը ապրիլի դրությամբ կազմել է 7,5 մլրդ դոլար, իսկ արտաքին պետական պարտք /ՀՆԱ հարաբերակցությունը մանաթով արտահայտված կազմել է 21%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին պետական պարտքի մեծությունը ավելացել է մոտ 70%-ով: Աճի պատճառը՝ դա ազգային արժույթի դեվալվացիայի և նավթադոլարների եկամուտների նվազման արդյունքում արտարժույթի նկատմամբ պահանջարկի զգալի աճն է, որը ստիպում է իշխանություններին արտաքին պարտքի միջոցով բավարարել արտարժույթի պահանջարկը: Թեև արտաքին պարտքը աճում է նավթի ցածր գների ֆոնի վրա, կարող ենք ասել, որ դա իներցիոն բնույթ է կրելու և անկախ նավթի գներից, Ադրբեջանի արտաքին պետական պարտքը աճելու է:

Մանաթի փոխարժեք

Ներկայումս 1 ամերիկյան դոլարի փոխարժեքը ըստ Ադրբեջանի ԿԲ-ի, կազմում է 1,5576 մանաթ: Սակայն սև շուկայում այն վաճառվում է նույնիսկ  2-3 մանաթով: Այս տարվա մարտին այն կազմել է 1,6654, որից հետո մանաթի փոխարժեքը մի փոքր ուժեղացել է մինչև մայիս, հիմա նորից մանաթի թուլացման միտումներ են նկատվում, այսինքն մանաթը նորից գտնվում է ճնշման տակ, որի արդյունքում ԿԲ-ն իր արտարժույթային պահուստային միջոցներով փորձում է զերծ պահել մանաթը խիստ ցնցումներից: Արդեն չորրորդ շաբաթն է, որ նկատվում է մանաթի թուլացում: Եվրոյի նկատմամբ, մանաթը նույնպես թուլանում է և այն տվյալ պահին 1 եվրոն կազմում է 1,71 մանաթ:

Դրան որոշակիորեն նպաստում է նաև արտաքին առևտրի դեֆիցիտի մեծացումը: Հետաքրքիր է, որ եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ այս տարի մանաթի փոխարժեքը թեև ակտիվ  տատանվում է, սակայն կտրուկ ցնցումներ չի գրանցվել: Կարելի է ասել, որ մանաթը հանդիսանում է Ադրբեջանի տնտեսության ամենաթույլ տեղը, կամ «աքիլեսյան գարշապարը» և դրա նոր հնարավոր դեվալվացիան կարող է կրկին լուրջ ցնցումների պատճառ դառնալ Ադրբեջանի համար: Եթե նախկինում «ուժեղ մանաթը» խորհրդանշում էր Ադրբեջանի տնտեսական կայունությունը, ապա այսօր «թույլ մանաթը», հակառակը, խորհրդանշում է Ադրբեջանի անկայունությունը:

Հիշեցնենք, որ  2015 թ.-ի ընթացքում, ադրբեջանական մանաթը արժեզրկվեց մոտ 2 անգամ: Եթե 1 ամերիկյան դոլարը 2014 թ.-ի դեկտեմբերի վերջին  կազմում էր 0,78 ադրբեջանական մանաթ, ապա մեկ տարի հետո դեկտեմբերին այն կազմել է՝ 1,55 մանաթ:

ԿԲ-ի արտարժույթի պահուստները

Նավթի գների անկումով, շարունակվում են նաև ԿԲ-ի արտարժույթի պահուստները նվազել՝ հունիսի 30-ի դրությամբ դրանք կազմել են՝ 4,2 մլրդ դոլար: Այս տարվա 6 ամիսների ընթացքում այն ընդամենը  նվազել է 732 մլն. դոլարով, այն դեպքում,  երբ 2015 թ.-ին այն նվազել է 8,7 մլրդ. դոլարով: Այս տարի,  պահուստների այսքան քիչ տեմպերով նվազումը բացատրվում է նրանով, որ Ադրբեջանի ԿԲ-ը դեռևս դեկտեմբերին հայտարարել էր ազատ լողացող փոխարժեքի անցման վերաբերյալ: Թեև այլևս հսկայական միջոցներ չեն ծախսվում մանաթը ֆիքսված փոխարժեքով պահպանելու համար, սակայն ԿԲ-ի կողմից միջամտությունները դեռևս ակտիվ են:

Ադրբեջանի նավթային պետական ֆոնդի (Sofaz) ակտիվները ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 34,2 մլրդ. դոլար: 2014 թ.-ին այն կազմել է 37,1 մլրդ. դոլար, իսկ 2015թ.-ին՝ 33,6 մլրդ. դոլար:  Ի տարբերություն Կենտրոնական բանկի պահուստների, որոնք 2 տարվա մեջ մոտ 3,5 անգամ կամ 11 մլրդ. դոլարով նվազեցին մանաթի փոխարժեքը պահելու համար, ապա  Sofaz-ի ակտիվների ընդամենը  3 մլրդ. դոլարով նվազելը պայմանվորված էր այն բանով, որ Ադրբեջանի  ղեկավարությունը փորձեց ավելի խնայողաբար գտնվել և պահպանել այդ միջոցները, որի արդյունքում զգալիորեն կրճատվեց Sofaz-ից պետական բյուջե տրանսֆերտները: Իսկ դրա արդյունքում, իր հերթին տուժում է պետական բյուջեն, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը:

Ի միջիայլոց, Մեծ Բրիտանիայի ԵՄ-ի դուրս գալու հանրաքվեից հետո, ըստ ադրբեջանական մամուլի, Sofaz-ի բրիտանական  ֆունտ ստեռլինգով և եվրոյով ակտիվների արժեզրկումից հետո  Sofaz-ի վնասները կազմել են մոտ 750 մլն դոլար:

Այսպիսով, ամփոփելով նշենք, որ այս տարվա Ադրբեջանի տնտեսության հիմնական միտումներն են՝

-Շարունակվում է ուժեղ ճնշումը իրական սեկտորի վրա, որը տարիներ շարունակ հարմարվել էր ուժեղ ազգային արժույթին: Ադրբեջանը չկարողացավ օգտվել արժեզրկված մանաթի մրցակցային առավելություններից: Արդյունքում փոքր և միջին ձեռնարկությունների քանակը կրճատվում է:

-Շարունակվում է ուժեղ ճնշում ֆինանսա-բանկային սեկտորի վրա, փողի շուկան կրճատվել է: Տնային տնտեսությունների և գործարարների համար մեծացել է պարտքային բեռը մանաթի արժեզրկման արդյունքում, քանի որ դոլարով վարկերի հետվերադարձման խնդիրներ առաջացան, որոնց պատճառով Ադրբեջանի բանկերը խոցելի դարձան: Բանկերը խուսափում են վարկեր տարամադրել: Բանկային համակարգի նկատմամբ  ցածր վստահություն ձևավորվեց: Բանկերը սննկանում են կամ կուլ գնում մեծերի կողմից: Դոլարի նկատմամբ պահանջարկը բարձր է:

-Նվազում են բնակչության եկամուտները և գնողունակությունը: Թեև վիճակագրությունը ներկայացնում է աշխատավարձի և բնակչության եկամուտների աճ, սակայն դրանք ցածր են  գնաճի տեմպերի համեմատ: Բավականին կրճատվել է նաև առևտրի ծավալները, թեև այն դեռևս դրական է ներկայացվում անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Ներմուծման ծավալների զգալի կրճատումը և ՀՆԱ-ի մեկ շնչի կրճատումը նույնպես խոսում է բնակչության եկամուտների և գնողունակության անկման մասին:

-Տնտեսական ակտիվության անկման պատճառով, աշխատանքի շուկան նույնպես մեծ վնասներ է կրում, տեղի են ունենում կրճատումներ, գործազուրկների քանակը մեծանում է:

- Ադրբեջանի արտաքին պետական պարտքի սպասարկման բեռը մեծանում է:

- Նավթային եկամուտների նվազման արդյունքում, 2016թ.-ին նավթային սեկտորի տեսակարար կշիռը տնտեսության կառուցվածքում փոքրացել է, իսկ ոչ նավթային սեկտորին մեծացել է:  Սակայն ոչ նավթային սեկտորը նույնպես չի աճում կամ զարգանում: Բացի այդ  տնտեսության դիվերսիֆիկացիա ոչ նավթային սեկտորում ըստ էության չի կատարվել, դա ավելի շուտ քարոզչություն է եղել:

- Կրճատվում են բյուջեի ծախսերը և եկամուտները, թե′ մանաթով, թե′ դոլարով արտահայտված: Իսկ բյուջեի դեֆիցիտը նույնպես աճում է: Հիշեցնենք, որ երկար ժամանակ, Ադրբեջանական բյուջեն նույնպես պրոֆիցիտով է եղել:

-Աճում է սոցիալական դժգոհությունը, որը սկզբից պայմանավորված էր ազգային արժույթի արժեզրկման արդյունքում առաջացող աժոտաժով: Դժգոհությունները պայմանավորված են թանկացումներով, աշխատատեղերի կրճատումներով, ավանդների հետ ստացման և վարկերի մարման գործընթացներով, մանաթի արժեզրկումով, պետական սոցիալական ծրագերի կրճատմամբ և այլն:

Կարելի է եզրահանգության գալ, որ այս երկրում ռեցեսիա է, որը տևական ժամանակ կշարունակվի, իսկ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը ուղղված է իշխող կլանի հարստացմանը: Անշուշտ, նավթի գների անկումը և մանաթի արժեզրկումը, դրանք պարզապես Ադրբեջանի  տնտեսության անկայունության հրահրիչներ են: Կան նաև խորքային հիմնախնդիրներ, որոնք են՝ տնտեսական ինստիտուցիոնալ կառույցների բացակայությունը և թերզարգացվածությունը, կոռուպցիան, «խանական» կառավարման մոդելը և այլն, որոնք այսուհետ քայքայող էֆեկտն են ունենալու տնտեսության համար: Այս ամենին ավելանում է նաև Բաքվի ռազմական արկածախնդրությունը, որն էլ ավելի է խորացնում սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, թեև հաջողությամբ շեղում է ադրբեջանցիներին իրենց հիմնական խնդիրներից:

Սարգիս Մանուկյան, տնտեսագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}