Պատանդի կարգավիճակից ազատված բժիշկները ընկճված են, դեռևս աշխատանքի չեն վերադարձել. Թագուհի Ստեփանյան
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից մի քանի օր շարունակ պատանդ պահվող բուժաշխատողների վիճակն այս պահին բավարար է, նրանք գտնվում են բարդ հոգեբանական վիճակում: Բավականին հոգնած ու ընկճված են, և ժամանակ է պետք այդ սթրեսային իրավիճակը հաղթահարելու համար: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա փոխանցմամբ՝ բուժաշխատողները դեռևս չեն վերադարձել աշխատանքի:
«Իրենց ազատ ժամանակ ենք տվել, որքան որ կցանկանան և կարող են աշխատանքի վերադառնան, երբ պատրաստ կլինեն՝ հոգեբանական և ֆիզիկական առումով»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենը նշեց նաև, որ լարվածությունն արդեն անցյալում է, ցանկանում է հատուկ շնորհակալություն հայտնել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին ու ղեկավարությունը՝ բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելու համար:
«Բարձր եմ գնահատում ԱԱԾ աշխատանքը: Հենց նրանց շնորհիվ մեր աշխատակիցներին հաջողվեց անվնաս դուրս գալ ՊՊԾ տարածքից: Դա համատեղ աշխատանք էր, որը գերազանց արդյունք տվեց»,-նշեց Թագուհի Ստեփանյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդում պատանդ մնացած բժիշկն ու բուժքույրը հարցազրույց են տալիս
- «Շտապօգնության» բժիշկն ու բուժքույրը ՊՊԾ գնդի տարածքից դուրս են եկել
- Բժիշկ Սալվադոր Խեչոյանը ՊՊԾ գնդի տարածքից դուրս է եկել
- ԱՆ. ՊՊԾ գնդում պատանդառված բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորվին
- Այնքանով, որքանով փաստերն ինձ հայտնի են, բժիշկները պատանդի վիճակում են. Արա Ղազարյան
- Ռոշալ. Բժիշկներին պատանդ չեն պահել անգամ չեչեն պարագլուխ Բարաեվի կողմնակիցները, մի՞թե նրանից վատն եք
- New York Times, Guardian, Al Jazeera. Միջազգային մամուլը գրում է պատանդ պահվող բժիշկների մասին
- Պատանդ բժիշկները պետք է անհապաղ ազատ արձակվեն, վիրավորները՝ տեղափոխվեն հիվանդանոց. անվանի նյարդավիրաբույժ
- HRW. Պատանդ վերցնելը, նմանապես՝ բժիշկ պատանդ վերցնելը, միշտ էլ հանցագործություն է
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում