Լույս է տեսել Հարի Փոթերի մասին պատմող ութերորդ գիրքը
Լույս է տեսել Հարի Փոթերի մասին պատմող ութերորդ գիրքը: Ինչպես տեղեկացնում է Լենտա.ռու-ն, գրքի վաճառքը մեկնարկել է հուլիսի 31-ին, տեղական ժամանակով կեսգիշերին՝ ողջ մոլորակում:
Բրիտանական Waterstones գրախանութների ցանցի 140 խանութներում գրքի նոր մասի պրեմիերայի առիթով տեղի են ունեցել հատուկ երեկույթներ՝ մրցույթների ուղեկցությամբ, այդ թվում՝ զգեստավորված: Գրքի հրապարակումը հանդիսությամբ նշել են Լոնդոնի, Էդինբուրգի և Մանչեսթրի գրախանութներում:
Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և անիծյալ երեխան» գիրքը ռուսերենով կհրատարակվի այս տարվա նոյեմբերին: