Փաստաբան. Ձերբակալված Եղիշե Պետրոսյանի առողջական խնդիրները սրվել են
Ձերբակալված երաժիշտ Եղիշե Պետրոսյանն այս պահին գտնվում է «Աստղիկ» ԲԿ-ում: Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր պաշտպանյալի հետ հանդիպել է երեկ կեսօրին, շատ խոսել չի կարողացել, բժիշկներն արգելում են, հանգստի կարիք ունի:
«Նա ընդհանրապես ճնշման ու սրտի հետ կապված խնդիրներ ունի: Հուլիսի 29-ից առողջական խնդիրները սրվել են այն աստիճան, որ չնայած նա հիմա ձերբակալված է, բժիշկները պնդեցին հիվանդացում մնալու անհրաժեշտությունը»,-Panorama.am-ին ասաց Վարոսյանը:
Նշենք, որ Ե. Պետրոսյանը կասկածվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
«Իրեն դեռ ոչ ոք չի հարցրել, ընդունո՞ւմ է այդ մեղադրանքը, թե՞ ոչ: Բայց բնականաբար չի ընդունում: Նրա ելույթներն ամբողջությամբ «Յութուբ»-ում տեղադրված են, և որպես իրավաբան՝ ինձ համար ամեն ինչ հասկանալի է, անգամ առանց իր հետ խոսելու»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ ձերբակալման պահից 72 ժամը կլրանա վաղը երեկոյան, դրանից հետո, ըստ օրենքի, պետք է խափանման միջոց ընտրվի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին