Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 226 դատապարտյալի
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ստորագրել է հերթական ակտը, որի համաձայն 226 դատապարտյալի շնորհվում է համաներում: «Գրուզիա-օն-լայն»-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Համաներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն:
Համաներում է շնորհվել նաև 11 կնոջ և 3 անչափահասի:
Նա տեղեկացրել է, որ համաներում շնորհված 154 դատապարտյալ արդեն այսօր կլքեն քրեակատարողական հիմնարկները, իսկ 72-ի պատժաժամկետները կկրճատվեն:
Ըստ նրա, հանձնաժողովը հուլիսի 18-24-ին քննարկել է 1564 դատապարտյալի գործ: