Հունվար-հունիսին Հայաստանին տրամադրվել է մոտ 25 մլն դոլարի մարդասիրական օգնություն. ԱՎԾ
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-հունիսին մարդասիրական օգնության կարգով ՀՀ է ներմուծվել 1 508.7 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 11 896.3 մլն. դրամ կամ 24 962.8 հազ.ԱՄՆ դոլար:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ստացված օգնության 60.3%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12.8%-ը` մանածագործական իրերը, 6.7%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.1%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, 4.1%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 12.0%-ը` մնացած ապրանքները:
Ըստ ԱՎԾ-ի ՝ 2016թ-ի հունվար-հունիսին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 17.8%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 24.8%-ը՝ Եվրամիության երկրներին, 23.5%-ը՝ Շվեյցարիային, 7.4%-ը՝ Ճապոնիային, 8.2%-ը՝ Չինաստանին: