Լևոն Արոնյանը 5-րդն է
ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանշային աղյուսակները օգոստոսի 1-ի դրությամբ: Մոլորակի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը, ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2857): Մեր շախմատիստներից Լևոն Արոնյանը (2792) 5-րդ հորիզոնականում է:
Ցանկում են նաև Վլադիմիր Հակոբյանը (2675), Գաբրիել Սարգսյանը (2670) և Սերգեյ Մովսիսյանը (2666):
Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2658): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) 37-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2439)՝ 40-րդը:
Թիմային դասակարգմամբ Հայաստանը 7-րդ տեղում է: