Տոկիոն առաջին անգամ կին կղեկավարի
Ճապոնիայի մայրաքաղաքը պատմության մեջ առաջին անգամ կին կղեկավարի: Քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել երկրի պաշտպանության նախկին նախարար Յուրիկո Կոիկեն:
«Վեստի.ռու»-ն նկատում է, որ բարձր պաշտոններում կանանց ընտրվելն աշխարհում արդեն տենդենց է դարձել: Փորձագետներն ու քաղաքագետները նկատում են, որ դա ճգնաժամին բնորոշ գիծ է:
Տոկիոյում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էր 20 թեկնածու: Նշվում է, որ այս կինը տղամարդու գործում անփորձ չէ, քանի որ ղեկավարել է Ճապոնիայի զինված ուժերը: Եվ եթե Ամերիկայում կին գործիչները նշում են, որ իրենք պետք է կոտրեն ապակե առաստաղները, ապա Կոիկեն նշում է, որ ճեղքել է պողպատե առաստաղը:
Նա 64 տարեկան է, ազատ խոսում է անգլերեն ու արաբերեն, ավարտել է Կահիրեի համալսարանը, մի քանի տարի աշխատել է որպես թարգմանիչ, ապա՝ լրագրող, քաղաքականություն մտել է 40 տարեկանից հետո:
Նախընտրական քարոզչության ընթացքում նա խոստացել է ստեղծել հարյուրավոր մանկապարտեզներ, քաղաքն ամրացնել՝ նոր երկրաշարժներին դիմակայելու համար, և այն ինչ օգնեց ձեռք բերել շատերի համակրանքը նրա խոստումներ ՝ ցրել տեղական կառավարությունն ու անցկացնել վաղաժամկետ ընտրություններ:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Իտալիայի մայրաքաղաքում անցկացրած ընտրությունների արդյունքում հաղթող դարձավ 37-ամյա Վիրջինիա Ռաջինը: Նա Հռոմի պատմության մեջ առաջին կին քաղաքապետն է: ԱՄՆ-ի նախագահի առաջին կին թեկնածու առաջադրվեց Հիլարի Քլինթոնը:
Սիրիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի խորհրդարանը կին է գլխավորում՝ Խադիա Խալֆ Աբասը: Թայվանում առաջին անգամ երկիրը կին է գլխավորում՝ 59-ամյա Ցայ Ինգ-վենը:
Հարակից հրապարակումներ`
- Հիլարի Քլինթոնը պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
- Հռոմի պատմության մեջ առաջին անգամ կին քաղաքապետ է ընտրվել
- Պատմության մեջ առաջին անգամ Սիրիայի խորհրդարանը կին է ղեկավարելու
- Թայվանի առաջին կին նախագահը ստանձնում է իր պարտականությունները