Նախագահը ներողություն է խնդրել լրագրողներից՝ այլևս նման բան չի կրկնվելու
Հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսելիս անդրադարձել է լրագրողներին, դրվատել նրանց և ներողություն խնդրել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
«Ես շնորհակալ եմ մեր լրագրողներին իրենց անմնացորդ աշխատանքի համար և անարյուն հանգուցալուծմանը նպաստելու համար: Ես նաև ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետևություններն, անշուշտ, արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու, և նաև ուզում եմ, որ այդ դեպքերն այսուհետ անգամ ենթագիտակցական որևէ ազդեցություն չունենան ձեր ազատ գործելաոճի վրա»,- ասել է երկրի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
- Սերժ Սարգսյան. Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան