«Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը չի ցանկացել ստանալ բժշկական օգնություն. փաստաբան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը ստանձնել է նաև խմբի անդամ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպանությունը: Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը տեղեկացրեց, որ դեռևս Արայիկ Խանդոյանին մեղադրանք չի առաջադրվել, ամենայն հավանականությամբ այսօր կկատարվեն համապատասխան քննչական գործողություններ:
Ըստ նրա, երեկ հանձնվելուց հետո կազմվել է ձերբակալության արձանագրություն:
«Նա ոտքի վնասվածք ունի, փափուկ հյուսավածքներն են, ոսկորային վնասվածք չունի: Նա երեկ չցանակացավ ստանալ բժշկական օգնություն՝ ասելով, որ իր համար շատ փոքր բան է, թուրքը մի քանի անգամ խփել է, ոչինչ չի եղել, այս մի հատից էլ ոչինչ չի լինի: Երեկ գիշեր առանձնազրույց եմ ունեցել Խանդոյանի հետ: Տրամադրությունը բարձր էր, ընկճված չէր: Ասեց փոխանցեմ իր մտերիմներին, որ շատ է սիրում Հայաստանն ու հայ ժողովուրդին»,- ասաց փաստաբան Պապիկյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին «Սասնա ծռեր» զինված խմբի վայր են դրել զենքերն ու հանձնվել իշխանություններին:
Հիշեցնենք նաև, որ Արայիկ Խանդոյանը վիրավորվել էր հուլիսի 29-ին, շարունակել էր մնալ ՊՊԾ գնդում:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես են հանձնվում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը»
- ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է. ԱԱԾ
- «Սասնա ծռերը» վայր են դնում զենքերն ու հանձնվում իշխանությանը