ԻՊ-ն և «ան-Նուսրա»-ն երկու ամսում Հալեպում իրականացրել են ավելի քան 100 ահաբեկչական գործողություն
«Իսլամական պետություն» և «Ան-նուսրա» ահաբեկչական խմբավորումները վերջին երկու ամսվա ընթացքում ավելի քան 100 ահաբեկչական գորոծողություն են իրականացրել Հալեպում: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը:
Նրա խոսքո՝ միայն անցած շաբաթ 11 մահապարտ ահաբեկչի մասնակցությամբ իրականացվել է 4 ահաբեկչական գործողություն, որի հետևանքով զոհվել է ավելի քան 250 մարդ և վիրավորվել ավելի քան 900 մարդ:
Սերգեյ Ռուդսկոյը նշել է, որ հուլիսի 31-ին գրոհայինների խումբը՝ ընդհանուր առմամբ մինչև 5000 մարդ, նախաձեռնել էին զանգվածային հարձակման փորձ Հալեպի հարավ-արևմուքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան