Քաղաքապետարան. Հաձնարարվել է քայլեր ձեռնարկել Էրեբունի վարչական շրջանի բնականոն առօրյան վերականգնելու ուղղությամբ
Աշխատանքային խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջին երկու շաբաթների ընթացքում ստեղծված անհարմարությունների համար հայցելով Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ներողամտությունը, աշխատակազմի համապատասխան վարչություններին հանձնարարել է քայլեր ձեռնարկել վարչական շրջանի բնականոն առօրյան վերականգնելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, ըստ այդմ հանձնարարվել է պատկան մարմինների կողմից իրականացվող օպերատիվ աշխատանքների ավարտից անմիջապես հետո քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի գործարկման վերականգնման, կոմունալ ծառայությունների աշխատանքների լիարժեք կազմակերպման, ինչպես նաև տվյալ տարածքում ընդհատված ծրագրերի վերսկսման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան