ՄԻՊ ներկայացուցիչներն այցելություններ են իրականացնում Ոստիկանության ՁՊՎ-ներ
ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են.
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություններ են իրականացնում Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրեր՝ Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին և ձերբակալված այլ անձանց տեսակցելու և նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև իրավունքների ապահովման վիճակը ուսումնասիրելու նպատակով:
Այս պահին այցելություն է իրականացվում նաև ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու համար Պավել Մանուկյանին և այնտեղ գտնվող խմբի մյուս անդամներին: Այցի նպատակն է նաև ուսումնասիրել նրանց պահման պայմանները և բուժօգնության կազմակերպման վիճակը»:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր»-ի անդամները «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղափոխվել են վերանորոգված հիվանդասենյակներ. ՄԻՊ
- ՄԻՊ-ը պահանջում է ոստիկանության ծառայողների դեմ քրգործ հարուցել
- ՄԻՊ. Ոստիկանության ծառայողները չունեն որևէ իրավունք խոչընդոտելու փաստաբանի մուտք ոստիկանության բաժին
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվողներին
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լևոն Բարսեղյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան