![](https://panorama.am/news_images/541/1621649_1/48.thumb.jpg)
Գաբրիել Ղազարյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրեր է հանձնել հայազգի լեռնագնացներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրեր է հանձնել հայազգի լեռնագնացներ Իռենա Խառազովային, Արա Խաչադուրյանին և Լևոն Սարկիսովին՝ լեռնագնացության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար:
Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հայ մարզիկների, մասնավորապես՝ հայկական լեռնագնացության անունը արտերկրում բարձր պահելու համար:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, Արա Խաչադուրյանն իր և գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել իրենց աշխատանքը գնահատելու և ՀՀ վարչապետի շնորհակալագրերի արժանացնելու համար:
Նշենք, որ հայազգի լեռնագնացները նվաճել են աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը՝ Էվերեստը: Ընդ որում՝ Լևոն Սարկիսովն առաջին հայն է, որ նվաճել է Էվերեստը, իսկ Իռենա Խառազովան առաջին հայ կին լեռնագնացն է, որին հաջողվել է լինել Էվերեստի գագաթին: Հայազգի մարզիկները Էվերեստի վրա ծածանել են ՀՀ և ԼՂՀ պետական դրոշները և իրենց նվաճումը նվիրել հայոց մեծ եղեռնի 100-ամյակին:
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին](https://panorama.am/video_images/19/54598_1/solo_aysor_panorama_9_53_screenshot.thumb.png)
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին