Կոնտե. «Հույս ունեմ, որ Իբրահիմովիչը չեմպիոն չի դառնա»
«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հիշել է իր առաջին չեմպիոնությունը «Յուվենթուսում» 2011-2012 թթ. մրցաշրջանում: Նա նաև հույս է հայտնել, որ «կապույտները» կկարողանան մրցանակ նվաճել առաջիկա մրցաշրջանում՝ խանգարելով «Մանչեսթեր Յունայթեդին» ու Զլատան Իբրահիմովիչին:
«Այն ժամանակ Իտալիայի առաջնությունում հաղթելն անհավանական բան էր,- Կոնտեի խոսքերը մեջբերել է sport-exspress.ru-ն:- «Յուվենթուսը», իհարկե, ֆավորիտ չէր: Բոլորը ենթադրում էին, որ մենք կզբաղեցնենք 6-րդ կամ 7-րդ տեղը: Դա միակ մրցաշրջանն էր, որ Իբրահիմովիչը չեմպիոն չդարձավ «Միլանի» կազմում: Հույս ունեմ, որ այդ պատմությունը կկրկնվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին