Օրվա մամուլ 10:19 02/08/2016

«Նույն կյանքն է, ուղղակի մի աչքով». 17-ամյա Սայադը ՀԺ-ին

Սայադ Հարությունյանի 17-ամյակը լրանալու է  օգոստոսի 8-ին։  «Հայկական ժամանակ»-ի պատմում է արդեն հայտնի պատմությունը՝ այդ առիթով  նա մի քանի օր առաջ  Գեղարքունիքի մարզի  Շատվան գյուղից  եկել էր Երևան, որ հագուստ գնի ու ծննդյան օրը դիմավորի նոր շորերով։ Բայց այս ընթացքում պատանու կյանքում ճակատագրական շրջադարձ եղավ. անցյալ ուրբաթ՝ հուլիսի 29-ին  ուշ երեկոյան, Սարի թաղում  տեղի ունեցած  բախումների հետևանքով  նա կորցրեց մեկ աչքը:

Ինքը՝ Սայադ Հարությունյանը, չի ցանկանում  վերհիշել դեպքի  մանրամասները։  Ասում է, որ քրոջ տնից, որտեղ հյուրընկալվել էր,  դուրս էր եկել  զբոսնելու, որոշել էր այցելեր Սարի թաղում  ապրող հորեղբոր տղային։  Ճանապարհին այնպես է ստացվել, որ պատահաբար խառնվել է ցուցարարներին, քանի որ տրանսպորտ չէր աշխատում ու որոշել էր ոտքով գնալ։

«Միանում եմ ցույցին շատ միամիտ։ Չէի էլ պատկերացնում, որ կարող է այդպիսի բան լինել, ուրախ-զվարթ ցուցարարները շարժվում էին առաջ։ Որ հասանք տեղ հետադարձ ճանապարհ չկար, ճանապարհը արդեն խառնել էի։ Ասում էի մեկ է, իրենց հետ էլ հետ կդառնամ։  Հետո որ պայթյուն եղավ, որ ամբոխը արդեն հետ քաշվեց, այդ պայթյունի ընթացքում էր, որ աչքս կորցրի...  Հիմա ընդհանուր վիճակս նորմալ է,  գանգատներ չունեմ, շատ ցավեր չունեմ, երեկ էր ամենաահավոր ցավը։ Արդեն պիտի ընտելանամ այս իրավիճակին, մնացածը ժամանակի հարց է»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցում գտնվող  պատանին։ 

Նրա փոխանցմամբ, կատարվածի վերաբերյալ դատական հայց չեն ներկայացնելու։  «Ես անձամբ բողոք չունեմ, պետք էլ չէ»։  Պատահար է, պատահեց։ Էլի մեղավորներ կարող ենք գտնել, ես էլ իմ մեղքն ունեմ, բոլորն էլ իրենց մեղքն ունեն»,- հայտարարել է նա։ 

12-րդ դասարան փոխադրված  Սայադը շուտով  տուն կվերադառնա, կտոնի ծննդյան օրն ու կսկսի պարապել՝ հաջորդ տարի բուհ ընդունվելու համար։ «Մինչև այս մտածում էի՝ գնամ հագուստ գնեմ, գնամ գյուղ, ծնունդս նշելուց երկու օր հետո  սկսեմ պարապել  անգլերեն և մաթեմատիկա, որ հենց դպրոցը ավարտեմ, ընդունելության համար դիմեմ կիրառական մաթեմատիկայի գծով ԵՊՀ կամ պոլիտեխնիկ։  Դե հըլը նպատակներս չեմ փոխել, ինչ-որ խոչընդոտ չկա, լրիվ նորմալ է, նույն կյանքն է, ուղղակի մի աչքով»,-ասել է 17-ամյա տղան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչու է դժվար կամ անհնար «հատիկ-հատիկ» օպերացիայով բռնագանձման գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սոցհարթակներում Նիկոլ Փաշինյանի սկսած «հատիկ-հատիկ» օպերացիայով դեռ որևէ գույք չի...
Աղբյուր` Panorama.am
23:18
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ավանից Շրջանային մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
22:16
«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել
Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}