Քաղաքական 13:33 02/08/2016 Հայաստան

Իրավիճակը փոխվել է և Հայաստանը չի լինի նույնը, ինչ դրանից առաջ էր. Արա Պապյան

«Այս իրադարձություններից հետո իրավիճակը փոխվել է և Հայաստանը չի լինի նույնը, ինչ  դրանից առաջ էր: Կլինի ավելի լավը, կամ ավելի վատը`դեռ շուտ է ասել, դա  կախված է իշխանությունից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին, խմբի անդամների հանձնվելուց հետո սպասվող զարգացումներին։

Նրա խոսքերով՝  եթե խմբի անդամների հայտարարություններով դատեն, ապա նրանց բուն նպատակն էր հասարակությանը արթնացնել, փոխել նրա մտածողությունը, քանի որ հասարակությունը հայտնվել էր «մրափի» մեջ և որևէ ելք չէր տեսնում:

«Այսօրվա դրությամբ իրավիճակ է փոխվել և եթե իշխանությունները գնան ռեպրեսիաների ընդլայնմանը, բնականաբար, հասարակությունը ավելի կինքնամեկուսանա և տնտեսական վիճակը կբարդանա, արտագաղթը կշատանա, իսկ եթե հետևություններ արվեն և փորձ արվի հասկանալ՝  ինչո՞ւ հասարակության մի մասը դիմեց զենքի և ուղղեն բուն պատճառները, այլ ոչ թե հետևանքները՝ ապա  մենք հնարավորություն  ունենք ինչ-որ որոշակի շտկումներ անել»,- ասաց քաղաքագետը:

Արա Պապյանը նշեց, որ այս 15 օրվա ընթացքում տեսան, որ թերություններ կան պետական կառավարման ոլորտում, գործադիր իշխանություն գրեթե չունեինք,  պատգամավորները նույնպես լուռ էին՝ բացառությամբ մի քանիսի: Մինչդեռ առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ և դրանց ֆոնին, ըստ բանախոսի,  սա վատ է:

Ինչ վերաբերում է իրապահ համակարգին, ապա, ըստ Արա Պապյանի, Սարի թաղի և Խորենացի փողոցի իրադարձությունները ցույց տվեցին, որ չնայած բարեփոխումների համար տրամադրված բազմաթիվ դրամաշնորհներին, ոստիկանությունն այդպես էլ չբարեփոխվեց. «Ոստիկանները գործում են սովետական մեթոդներով, և այս օրերի ընթացքում մենք ունեցանք մարդու իրավունքների զանգվածային խախտումներ`անօրինական բերման ենթարկել, ծեծեր, ստորացնել, և այլն»:

Անդրադառնալով Նախագահի երեկվա հայտարարությանը, Արա Պապյանը նկատեց, որ ելույթից տպավորությունն այն էր, որ իշխանությունը գործելու է ռեպրեսիվ մեթոդներով: Բացի այդ, միայն գովեստ հնչեց իրավապահների հասցեին, մինչդեռ, ըստ նրա, այդ համակարգում արդեն իսկ պետք է պաշտոնանկություններ լինեին հենց միայն ՊՊԾ գնդի գրավման պատճառով:

Հարցին, թե իշխանություններն այս ամենից հետո դասեր կքաղեն, Արա Պապյանը չբացառեց,  որ  գուցե վերջին իրադարձություններից հետո  դասեր քաղեն:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամներին, նրանց նկատմամբ հետագա գործողություններին,  քաղաքագետն ասաց, որ ըստ իրեն՝  նրանց նկատմամբ անօրինական վերաբերմունք կա, այսինքն՝ նրանց պահում են անմարդկային պայմաններում, կա ծեծ, ճնշումեր ընտանիքի անդամների վրա. «Բայց եթե ասում ենք՝ ուժով Հայաստանում ոչինչ չպիտի լուծվի, դա բոլորին պետք է վերաբերվի»:

Արա Պապյանը նաև  քաղաքական առումով սխալ է համարում զինված խմբի անդամներին «ահաբեկիչ» որակում տալը. «քանի որ դրանով ազդում ես երկրի տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև «փակում» ես քո երկիրը հնարավոր ներդրումների առջև»: 

Շատ երկրներում, որտեղ իրապես ահաբեկչություն կա, ըստ նրա, ամեն ինչ անում են, որպեսզի ցույց տան, որ նման բան չկա:

Իրավական առումով էլ, ինչպես նշեց քաղաքագետը,  դատարանը պիտի որոշի. «Կարելի է ասել, որ սա զինված փորձ էր սահմանադրական իշխանությունը տապալելու»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:29
Հայկական արծվագորգի զարդանախշն՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»
Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։
Աղբյուր` Panorama.am
09:16
Դեկտեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը, մինչև պատգամավոր դառնալը, եղել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Կոկաինի գործով ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից»...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն...
Աղբյուր` Panorama.am
08:28
Սասունյան. Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:21
Երևանում այրվել է ավտոմեքենա, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Գովազդ ամաչկոտ ծնողների համար
Տեսած կլինեք այդ գովազդը՝ երեխան նամակ է գրում ձմեռ պապին, թե բա՝ սմարթֆոն եմ ուզում, հզոր տեսախցիկով։ Եթե միայն տեսախցիկ ուզեր, նույնիսկ չէի...
Աղբյուր` Panorama.am
07:51
Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
«Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»
Աղբյուր` Panorama.am
23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}