Էրդողանը ներկայացրել է, թե ինչ է ուզում խոսել Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ ցանկանում է քննարկել երկու երկրների տնտեսական համագործակցության, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում առաջացած ճգնաժամի վերաբերյալ հարցեր: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 9-ին ՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ կքննարկենք տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև ռուսական օդանավի հետ կապված ճգնաժամը, որի հետ կապված Թուրքիան ցույց է տվել իր զգացմունքայնությունը»,-հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում անցկացվող տնտեսական ֆորումի ժամանակ:
Երկու երկրների միջև հարաբերությունները լարվեցին 2015-ի նոյեմբերին, երբ թուրքական կողմը Սիրիայի տարածքում խոցեց ռուսական Су-24-ը: Ռուսաստանի նախագահը դա որակեց որպես «հարված մեջիքց», ինչից հետո Թուրքիայի նկատմամբ կիրառեց մի շարք տնտեսական պատժամիջոցներ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս զբոսաշրջիկների նվազման հետևանքով Թուրքիան 840 մլն դոլարի վնաս է կրել
- Էրդողանը Ռուսաստան կմեկնի օգոստոսի 9-ին
- Պեսկով. Պուտին-Էրդողան հանդիպումը կայանալու է օգոստոսի առաջին տասնօրյակում