Իսրայելի Քնեսեթի Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
«Ամեն տարի մենք սին հույսեր ենք տալիս այստեղ ներկա մարդկանց: Այսպես երկար, տարեցտարի շարունակելը և Իսրայելի պետության ու օրենսդիր մարմնի կողմից որոշում չկայացնելը և հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը չճանաչելը Քնեսեթին պատիվ չի բերում», - ասել է Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Զահավա Գալոնը, ում նախաձեռնությամբ երեկ, օգոստոսի 1-ին, տեղի է ունեցել այդ երկրի օրենսդիր մարմնի Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստը:
Համաձայն Քնեսեթի կայքում հրապարակված մամլո հաղորդագրության, Հանձնաժողովի նախագահ Յակով Մարգին հայտարարել է, որ հանձնաժողովը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
#Israel @KnessetIL education Committee recognizes #ArmenianGenocidehttps://t.co/YfgCOiTRNf
— Tigran Balayan (@tbalayan) August 1, 2016
Հանձնաժողովում ներկայացված այլ կուսակցությունների ազդեցիկ անդամներ ևս Գալոնի և Մարգիի ելույթներին համահունչ հայտարարություններ են արել: Նիստին ներկա Հայ դատի հանձնախմբի Երուսաղեմի մասնաճյուղի ղեկավար Ջորջետտա Ավագյանը ասել է. «Քնեսեթը և երկրի նախագահը պետք է ճանաչեն մեր ազգի դեմ իրականացված ցեղասպանությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում