Տուլայում Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վարորդը դատապարտվել է 4,6 տարվա ազատազրկման
Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանը դատապարտվել է 4,6 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկանում ենք Ռիա նովոստի-ից:
«Այսօր Ուզլովայա քաղաքի դատարանը մեղադրանք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի 45-ամյա Գառնիկ Հարությունյանին… Դատարանը Գ. Հարությունյանին պատիժ է նշանակել 4 տարի և 6 ամիս ազատազրկում, պատիժը կրելու է գաղութ-բնակավայրում, 3 տարով զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից», - նշված է Տուլայի դատախազության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2015 թ. նոյեմբերի 3-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել:
ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 9 մարդ, տուժել ՀՀ քաղաքացիներ: Գ. Հարությունյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 5-րդ մասի 264-դ հոդվածով՝ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում, որն անզգուշորեն հանգեցրել է երկու և ավելի մարդկանց մահվան»:
Հոդվածով նախատեսված է ազատազրկում՝ մինչև 7 տարի:
Հարակից հրապարակումներ`
- Տուլայում Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի պատճառը եղել է գործարանային խոտանը. վարորդի փաստաբան
- Մեկնարկում է Տուլայում ավտոբուսի վթարի գործով դատավարությունը
- Տուլայի վթարից տուժած երեք քաղաքացի ևս տեղափոխվել է Հայաստան
- Կառավարությունը դրամական միջոցներ կտրամադրի Տուլայի վթարից տուժած ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան