Ռուս զբոսաշրջիկների նվազման հետևանքով Թուրքիան 840 մլն դոլարի վնաս է կրել
Ռուս զբոսաշրջիկների հոսքի նվազման հետևանքով այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիան 840 մլն դոլարի կորուստ է ունեցել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:
Ըստ ներկայացված տվյալների նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի 87 տոկոսով քիչ զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա՝ 2015-ի առաջին կիսամյակում Թուրքիա հանգստանալու էր մեկնել 1.5 մլն մարդ, իսկ այս տարի՝ 184 հազար:
Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիան ռուս զբոսաշրջիկներից ստացել է 9 մլրդ դոլարի օգուտ:
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում նման անկումը նպաստել է ՀՆԱ-ի 0.5 տոկոսով անկմանը: Հունիսին Թուրքիա է այցելել 2.44 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 41 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ: Վերջին 22 տարիների ընթացքում սա գնահատվում է որպես ամենամեծ անկումը:
Հիշեցնենք, որ այս երկու երկրների միջև հարաբերությունները լարվեցին նախարդ տարվա վերջին, երբ Թուրքիան խոցեց ռուսական օդանավը:
Հարակից հրապարակումներ`
- Անթալիա են մեկնել առաջին ռուս զբոսաշրջիկները
- Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Թուրքիան ռուս զբոսաշրջիկների առաջև բացելու հարցում
- Դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի նվազումը ռեկորդային է