Թուրքիայի տնտեսությունը հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է 100 միլիարդ դոլար
Թուրքիայի տնտեսությունը կորցրել է 300 միլիարդ թուրքական լիր (100 միլիարդ դոլար ) երկրում հեղաշրջման փորձի պատճառով: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Հյուրիեթ-ը:
«Եթե մենք գնահատենք այդ ամբողջ ռազմական ինքնաթիռները, ուղղաթիռները, զենքը, ռումբերը և շենքերը, ապա ընդհանուր գումարը կազմում է նվազագույնը 300 միլիարդ լիր, սա նախնական հաշվարկ է»,- հայտարարել է Թուրքիայի առևտրի և մաքսային գործերի նախարարը:
Նրա խոսքով, այս թիվը դեռ կարող է աճել զբոսաշրջային բիզնեսի կորուստների պատճառով: Նա նաև հավելել է, որ երկրի շուկաներն այս «բարդ քննությունը» լավ են հանձնել:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս զբոսաշրջիկների նվազման հետևանքով Թուրքիան 840 մլն դոլարի վնաս է կրել
- Դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի նվազումը ռեկորդային է
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին