Human Rights Watch-ը՝ ոստիկանության գործողությունների մասին
«Հուլիսի 29-ին Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, հարձակվեց բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների վրա»: Այսպես է գնահատում Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանության գործողությունները Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Ըստ կառույցի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության, ոստիկանությունն օգտագործել է խլացուցիչ նռնակներ, ինչի հետևանքով մի քանի տասնյակ ցուցարարներ և մի քանի լրագրողներ վնասվածքներ են ստացել, նրանցից մի քանիսը՝ ծանր: Ոստիկանությունը ուժ է կիրառել լրագրողների ու ցուցարարների նկատմամբ, ձերբակալել մի քանի տասնյակ մարդկանց: Հայաստանյան իշխանությունները ոստիկանության՝ հուլիսի 29-ի գործողությունների վերաբերյալ քննություն են սկսել:
«Ցուցարարների վրա ոստիկանության հարձակումների վերաբերյալ քննությունը պետք է լինի մանրակրկիտ ու արագ: Ոստիկանությունը պարտավոր էր ապահովել հասարակական կարգը, նրանքն իրավունք չունեին քարտ բլանշ ցույց տալ իրենց տեսակետներն արտահայտելու նպատակով անցկացվող խաղաղ հավաքի մասնակիցներին»,-ասել է Human Rights Watch կազմակերպության Հարավային Կովկասի տնօրեն Գեորգի Գոգիան:
Կազմակերպությունը խոսել է բռնությունների զոհերի և ականատեսների հետ: Նրանցից մի քանիսը պատմել են, որ ուշ երեկոյան՝ ժամը 23-ի սահմաններում ոստիկանները ձեռքի և խլացուցիչ նռնակներ են նետել խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ, որոնք թանձր ծուխ, բարձր ձայն են արձակել: Դրանց հետևանքով մի քանիսն այրվածնքեր են ստացել, շատերը ոտքերի շրջանում վնասվածքներ:
Գեորգի Գոգիան ընդգծել է. «Ոստիկանությունը չպետք է միջամտի իրենց օրինական աշխատանքն իրականացնող լրագրողներին, նրանք չպետք է հարձակման ենթարկվեն ու պատժվեն միայն այն բանի համար, որ իրենց գործն են անում»:
Կազմակերպությունը հիշեցնում է, որ կառավարությունները պարտավոր են հարգել մարդու հիմնարար իրավունքները ոստիկանության գործողությունների ընթացքում, ինչպես օրինական, այնպես էլ՝ անօրինական հավաքները ցրելիս: ՄԻԵԴ-ը նաև սահմանել է, որ կառավարությունները պետք է ցուցաբերեն մեծ հանդուրժողականություն խաղաղ հավաքների նկատմամբ, եթե նույնիսկ դրանք արտոնված չեն կամ անօրինական են:
Անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը՝ այդ թվում ձեռքերվ, ոտքերով, փայտե մահակներով հարվածելը, չի կարող ուժիր օրինական կիրառում համարվել, դրանք նաև անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների արգելքի խախտում են:
Ավելի մանրամասն՝ կառույցի պաշտոնական կայքէջում։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը ներողություն է խնդրել լրագրողներից՝ այլևս նման բան չի կրկնվելու
- Լրագրողական կազմակերպություններ. Իրավունք ենք վերապահում դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Լրագրողներին վնասվածք հասցնելը վնասվածք է ողջ հասարակությանը ու ժողովրդավարական հեռանկարին
- Ինչպես են վիրավորվել «Լայֆնյուզ» հեռուստաընկերության օպերատորն ու Ա1+-ի լրագրողը
- Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հոդվածով գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել
- «Նրանք թիրախավորված հարձակվել էին լրագրողների վրա»
- Սարի թաղից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղափոխված 50 տուժածներից 36-ն արդեն դուրս է գրվել. ԲԿ-ի փոխտնօրեն
- Աչքից զրկված Սայաթը երթի մասնակից չէր. Պատմում է քույրը
- Բռնության են ենթարկվել լրագրողներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան