Զինված խմբի գործողություններից հետո Հայաստանում արգելվել է զենքի վաճառքը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել է զենքի վաճառքը։ Այս տեղեկությունը ճշտելու համար թերթի թղթակիցը որպես գնորդ այցելել է զենքի վաճառքով զբաղվող խանութներ։
Խանութներից մեկում, որի անունը հասկանալի պատճառներով չի հրապարակվել, աշխատակիցը մանրամասնորեն տեղեկացրել է, թե ինչու են իրենց խանութի ցուցափեղկերը դատարկ։
Վաճառողը նշել է, որ այս օրերին՝ ՊՊԾ գնդի և դրան հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված վաճառում են միայն պնեվմատիկ զենքերը, որոնք վտանգավոր չեն և գրանցման կարիք չունեն։ «Ավելի լուրջ զենքերը, որոնք վաճառում են գրանցումով ձեռք բերելուց հետ, հավաքել ենք, որովհետև ոստիկանությունից ասել են, որ չեն գրանցելու»,- հավելել է նա։
ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչությունից ոչ հերքել, և ոչ էլ հաստատել են զենքի վաճառքին մասին տեղեկությունը։ Թերթի թղթակցի հարցին, թե երբվանի՞ց է արգելվել զենքի վաճառքը, ի՞նչ հիմքով և ե՞րբ է վերականգնվելու՝ ոստիկանությունից պատասխանել են. «Մենք նման տեղեկություն չունենք»։
Թերթը հետգրությամբ հավելել է, որ բացի այն, որ ոստիկանությունն արգելել է զենքի վաճառքը, իրենց տեղեկություններով, նաև որսորդներից և զենք ունեցող այլ անձանցից պահանջել են հանձնել զենքերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա