Ակտիվիստները հանդիպեցին ՓՊ նախագահի հետ
Ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների հանրահավաքների մասնակից մի քանի ակտիվիստ այսօր հավաքվեցին Փաստաբանների պալատի մոտ: Նրանց ընդունեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Դերասանուհի, հանրահավաքների մասնակից Թամարա Հովհանիսյանն ասաց, որ հանրահավաքների ժամանակ հնչում են իրավական հարցեր, որոնց պատասխաններն իրենք ցանկանում են ստանալ հենց մասնագետներից, նաև իրենց զորակացությունն են հայտնում այն փաստաբաններին, ովքեր պաշտպանում են իրենց ընկերներին:
«Շնորհակալություն, որ ձեր զորակցությունն եք հայտնում, մենք միշտ ունենք զորակցության կարիք: Կարծում եմ՝ համատեղ ուժերով մեր գործընկերներին պետք է փորձենք օժանդակել, որպեսզի նրանց իրավունքները, մասնագիտական գործունեությունը չխոչընդոտվի»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում