«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կալանավորվել է
Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգությունները կազմակերպելու կասկածանքով ձերբակալված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երկու ամսով կալանավորվել է,- Panorama.am-ին տեղեկացրեց Ա. Մարտիրոսյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Գիվի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու է:
«Քաղաքական հետապնդում է իրականացվում: Արմեն Մարտիրոսյանը կալանավորել է քաղաքական հայացքների համար, այլ բան չի կարող լինել, չեզոքացրեցին, որպեսզի այլևս միջոցներ չձեռնարկի այս ապօրինի իշխանությունների դեմ»,- ասաց Գ.Հովհաննիսյանը:
Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով»:
Հիշեցնենք, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ։ Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ:
Հարակից հրապարակումներ`
- Անդրիաս Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է
- Դավիթ Սանասարյանը կալանավորվել է
- 15 պատգամավորներ ստորագրել են Արմեն Մարտիրոսյանին չկալանավորելու վերաբերյալ միջնորդության ներքո
- ՔԿ. Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ
- Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է