Դավիթ Սանասարյանը կալանավորվել է
Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը երկու ամսով կալանավորվել է. նախօրեին դատարանը բավարարել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը: Սանասարյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ,- Panorama.am-ին տեղեկացրեց Դ. Սանասարյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռևազյանը:
Հիշեցնենք, որ Դ. Սանասարյանին մեղադրանք մեղադրանք էր առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը):
Փաստաբանն ասաց, որ կալանավորման որոշումն անպայման բողոքարկելու է:
Ռ. Ռևազյանը նաև տեղեկացրեց, որ դատարանում՝ կալանքի միջնորդության քննության ժամանակ, Դ. Սանասարյանի վիճակը վատացել է, մեջքի շրջանում սուր ցավեր է ունեցել, կանչել են շտապօգնություն:
«Բժշկուհին եզրակացրել է՝ բորբոքում ունի, պետք հետազոտվի և բուժում անցնի, այլապես խնդիրներ կառաջանան»,- ասաց փաստաբանը:
Ռ. Ռևազյանի խոսքով, այս հարցով դիմելու է ՔԿՀ-ին:
Հիշեցնենք, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ։
Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
- 15 պատգամավորներ ստորագրել են Արմեն Մարտիրոսյանին չկալանավորելու վերաբերյալ միջնորդության ներքո
- ՔԿ. Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան