Փաստաբան. Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել
Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Փաստաբանը Արայիկ Խանդոյանի հետ տեսակցել է մոտ կես ժամ առաջ: Նա պահվում է Վաղարշապատի ՁՊՎ-ում:
«Վիճակը նորմալ է: Այսօր առավոտյան ես պահանջեցի, իրեն տրամադրեցին բժշկական օգնություն: Մինչ այսօր ինքը չէր ցանկանում: Ես մտածեցի, որ վերքը կարող է վտանգավոր լինի, ես պահանջեցի, եկան նորմալ բուժօգնություն ցուցաբերեցին, մի փոքր կաղում է, բայց փառք աստծո, նորմալ է»,-ասաց փաստաբանը:
Պապիկյանն ասաց, Խանդոյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
«Ինքն ասում է՝ մենք պատանդ չենք ունեցել, ինչ պատանդի մասին է խոսքը»,-ասաց նա:
Հիշեցնենք, ոստիկանության ՊՊԾ գունդը հուլիսին գրաված զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հասարակությանն առավել հայտնի է «Միայնակ գայլ» անունով: Նա ձերբակալված է: Ձերբակալման 72 ժամն ավարտվում է վաղը երեկոյան, ինչից հետո նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրվի:
Արայիկ Խանդոյանը ոտքի շրջանում վնասվածք էր ստացել հուլիսի 29-ին:
Քրեական օրենսգրքի հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ պահելը պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Խանդոյանի ընտանիքին օգնելու համար ավելի քան 30 հազար է հանգանակվել. ՀԺ
- Դատախազությունը քրեական գործերը պահանջվել է ԱԱԾ-ից և ՔԿ-ից և ուղարկել ՀՔԾ
- ԱԱԾ. 24 անձի մեղադրանք է առաջադրվել
- Սոցնախ. Խանդոյանների ընտանիքը օգտվում է օրենքով հասանելիք սոցիալական աջակցության ծրագրերից
- «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը չի ցանկացել ստանալ բժշկական օգնություն. փաստաբան
- ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է. ԱԱԾ
- ԱՆ-ում Խանդոյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չունեն
- Ոստիկանություն. Արայիկ Խանդոյանը վիրավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան