Ալեշանդրե Պատո. «Ուզում էի վերադառնալ Եվրոպա ու կրկին խաղալ Չեմպիոնների լիգայում»
Հարձակվող Ալեշանդրե Պատոն խոսել է «Վիլյառեալ» տեղափոխության մասին:
«Ես ուզում էի վերադառնալ Եվրոպա ու կրկին խաղալ Չեմպիոնների լիգայում: Հիանալի հնարավորություն ընձեռվեց, որը չցանկացա բաց թողնել: Խոսեցի Բոներայի հետ, ում հետ միասին խաղացել ենք «Միլանում», և նա շատ լավ արտահայտվեց «Վիլյառեալի» մասին:
Ես եկա մի փոքր քաղաք, բայց միաժամանակ՝ մեծ ակումբ: Ապրել եմ Լոնդոնում, Միլանում… Դա նշանակություն չունի: Ինձ հուզում է միայն սերը, ժողովրդական սերը, և ես տեսնում եմ դա այստեղ: Ուզում եմ ինչ-որ շատ լավ բան անել «Վիլյառեալի» երկրպագուների համար»,- հարձակվողի խոսքերը մեջբերել է sports.ru-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին