Անդրիաս Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է
Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգությունները կազմակերպելու կասկածանքով ձերբակալված «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է. դատարանը երեկ բավարարել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը,- Panorama.am-ին տեղեկացրեց Ա. Ղուկասյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը:
Փաստաբանը բողոքարկելու է որոշումը. «Այդպիսի որոշումը մեղք է չբողոքարկել: Կատարելապես անհիմն որոշում է, դատարանն ուղղակի գրելիք չուներ»:
Ե. Վարոսյանն ասաց, որ Ա.Ղուկասյանն ինչպես հայտարարել է՝ հացադուլ է սկսել և շարունակելու է:
Նա տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ։ Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սանասարյանը կալանավորվել է
- Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
- 15 պատգամավորներ ստորագրել են Արմեն Մարտիրոսյանին չկալանավորելու վերաբերյալ միջնորդության ներքո
- ՔԿ. Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան