Ավստրալիայի հավաքականին թալանել են ոչ մեծ հրդեհի ժամանակ
Ավստրալացիները զրկվել են նոութբուքերից ու թիմային մարզաշապիկներից: Այդ երկրի մարզական պատվիրակության ղեկավար Կիտտի Չիլլերը հաստատել է գողության փաստը:
«Երբ դու 15 հազար մահճակալ ունես, ապա ավանի կողքին մեծ թվով ժողովուրդ կհավաքվի: Ես ոչ մեկի չեմ մեղադրում, բայց այստեղ շատ են նրանք, ովքեր հավատարմագրված չեն: Խոսքը աշխատակիցների, հավաքարարների ու այլոց մասին է:
Ցավոք, գողերին գտնելը գործնականում անհնար է: Մեր թիմի բոլոր անդամներին հիշեցրել ենք, որպեսզի փակեն դռները»,- Չիլլերի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն:
Ավելացնենք, որ մեկ շաբաթ առաջ Ավստրալիայի հավաքականը հրաժարվեց մտնել օլիմպիական ավան գազի ու ջրի արտահոսքի և շենքերում տարօրինակ հոտի պատճառով: Հուլիսի 29-ին թիմի անդամներն էվակուացվեցին շենքում բռնկված հրդեհի պատճառով, և գողությունն էլ հենց այդ ժամանակ է կատարվել:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին