Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը նախ փորձեց պարզել՝ արդյոք քաղաքացիական հագուստով ոստիկան կա մամուլի ակումբում
Ամեն անգամ համոզվում ենք, որ մեր լսարանը, հասարակությունը, կառավարությունը նման ծայրահեղ իրավիճակներին պատրաստ չեն: Հենց առաջին քայլից երևաց այդ անպատրաստվածությունը,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը՝ խոսելով ՊՊԾ գնդի գրավման և վերջին երկու շաբաթվա ընթացքում Երևանում ստեղծված իրավիճակի մասին:
«Իմ մեջ ցավալի զգացողության կա, ամոթի։ Այս ամենը հոգեպես վիրավորել է մարդկանց, որը ցավ է պատճառելու առաջիկա ամիսներին»,- նշեց նա:
Գրականագետի խոսքով, աստիճանաբար պետք է հեռացվեն պաշտոններից այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ չեն, ժողովրդի հետ խոսել չգիտեն:
Ասուլիսին ներկա ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը նախ փորձեց պարզել, թե արդյոք քաղաքացիական հագուստով ոստիկան կա մամուլի ակումբում, և՝ ով:
Նրա խոսքով, դժվար իրավիճակ էր ստեղծվել:
«Եթե ուզում են հեղափոխություն անել, ամեն ինչ գաղտնի է արվում, ոչ թե այնպիսի քայլեր են անում, որ կառավարությունը հասկանում է: Չի կարող լինել հեղափոխություն 40-50 հոգով, այլ մոտ մի տաս հազար մարդով, կազմակերպված, մտածված: Նախ գրավում են հեռուստաաշտարակը, օդանավակայանը, այլ կարևոր կառույցներ, ոչ թե գնում նստում են ՊՊԾ գնդում: Կառավարության տեղը լինի, կասեի՝ նստեք, կկերակրեի, բուժօգնություն ցույց կտայի»,- նշեց նա:
Ն.Ծատուրյանի խոսքով, նաև ժողովորդի շրջանում չկար ոչ մի կազմակերպվածություն, չկար լիդեր, ով ժողովրդին կարող էր իր հետևից տաներ, այլ միայն գոռուն-գոչյուններ էին:
Ռեժիսորի դիտարկմամբ, իշխանությունները պետք է ժողովրդի հետ երկխոսության մեջ լինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին