Բաուսա. «Լեո Մեսսիին չեմ համոզի վերադառնալ»
Հերարդո Մարտինոյից հետո Արգենտինայի հավաքականը գլխավորած Էդգարդո Բաուսան հայտարարել է, որ Լեո Մեսսիին չի համոզի վերադառնալ թիմ, սակայն անպայման կզրուցի աստղային ֆուտբոլիստի հետ:
«Չենք շփվել ոչ Մեսսիի, ոչ էլ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ: Ես ուզում եմ հանդիպել ու խոսել Լեոյի հետ: Նրան չեմ համոզի, պարզապես պետք է խոսենք ֆուտբոլի մասին:
Նրանք, ովքեր ֆուտբոլիստ են եղել, հասկանում են եզրափակչում կրած պարտության հիասթափությունը: Պետք է բացատրեմ նրան, թե ինչպես ենք պատրաստվում աշխատել: Մեսսին հստակ պատկերացնում է, թե ինչ պետք է անի խաղադաշտում և ինչպիսի որոշումներ պետք է կայացնի»,- Բաուսայի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին