Դե Հեա. «Կարծում եմ՝ Իբրահիմովիչը շատ արագ կհարմարվի «Մանչեսթեր Յունայթեդին»
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Հեան կիսվել է «կարմիր սատանաների» նորեկի՝ Զլատան Իբրահիմովիչի մասին կարծիքով:
«Շատ լավ է, որ Զլատանն արդեն սկսել է մարզվել թիմի հետ: Նկատելի է, որ նա բարձրակարգ խաղացող է, հզոր է ֆիզիկապես և բազմաթիվ ուժեղ կողմեր ունի: Անկասկած, Իբրահիմովիչը համաշխարհային կարգի հարձակվող է,- իսպանացու խոսքերը մեջբերել է football.ua-ն:- Կարծում եմ՝ Զլատանը շատ արագ է հարմարվում «Մանչեսթեր Յունայթեդում»: Այնպիսի զգացում է, որ այստեղ երկար տարիներ է խաղում, ինչպես և մյուս խաղացողները, ովքեր թիմ են եկել: Նոր ֆուտբոլիստների ձեռքբերումը խթանում է մեզ: Պետք է բոլորս միասին մարզվենք՝ ձգտելով հնարավորինս լավ մարզավիճակում ներկայանալ «Լեստերի» հետ Անգլիայի Սուպերգավաթի խաղին»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին