ԵԱՀԿ ներկայացուցիչը կոչ է անում ապահովել քաղաքացիական անհնազանդությունները լուսաբանող լրագրողների պաշտպանությունը
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարից ակնկալում է հավաստիացում, որ լրագրողների իրավունքները և նրանց անվտանգությունը քաղաքացիական անհնազանդությունների շրջանում ապահովված կլինեն:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հաղորդմամբ, Միյատովիչը նամակ է ուղղել Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ նշելով, որ կառավարությունը «պետք է գործնական քայլեր կատարի իրավապահ մարմինների գործողություններում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ զսպվածություն ապահովելու համար և նշել, որ իշխանությունների կողմից պետք է նախաձեռնվեն քայլեր՝ որպես երաշխիք, որ լրատվամիջոցները թիրախավորված չլինեն ոստիկանության կամ խուժանի կողմից: Ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին»:
Համաձայն հրապարակումների՝ հուլիսի 29-ին Սարի թաղում ցուցարարների բռնի ցրումը և այլ իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցները ենթարկվել են հարձակման, ծեծի և վնասվել են նրանց սարքավորումները: Որոշ դեպքերում հարձակվողները եղել են համազգեստ կրող ոստիկաններ, այլ դեպքերում՝ մետաղյա ձողերով զինված քաղաքացիներ:
Հարձակման ենթարկվածների շարքում են.
• «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը,
• «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը և օպերատոր Դավիթ Հարությունյանը,
• Ազատության թղթակիցներ Կառլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը և օպերատոր Գարիկ Հարությունյանը,
• «Ա1+»-ի հեռուստաընկերության թղթակից Ռոբերտ Անանյանը և օպերատոր Տիգրան Բադալյանը,
• Lragir.am լրատվական կայքէջի օպերատոր Մարութ Վանյանը,
• CivilNet-ի լրագրողներ Սարգիս Խարազյանը և Մկրտիչ Կարապետյանը,
• Panorama.am-ի թղթակից Հովիկ Գրիգորյանը,
• Life.ru-ի օպերատոր Տիգրան Գասպարյանը:
Միյատովիչը նամակում նաև նշել է Երևանում մի քանի օրեր և շաբաթներ առաջ լրագրողների նկատմամբ ոստիկանության հարձակումների վերաբերյալ հուլիսի 21-ին Հայաստանի մեդիա ՀԿ-ների կողմից հրապարակված հայտարարության մասին: Հարձակման ենթարկվածների թվում են.
• iravaban.net-ի լրագրող Գևորգ Թոսունյանը,
• Ազատության թղթակից Արտակ Համբարձումյանը,
• 4news.am-ի թղթակից Արթուր Հայրապետյանը,
• lragir.am-ի թղթակից Թեհմինե Ենոքյանը:
«ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը հետևում է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետություններում լրատվական դաշտի զարգացումներին: Նա ապահովում է վաղ ազդարարում խոսքի և մամուլի ազատության ոտնահարումների վերաբերյալ և խթանում է ԶԼՄ-ների ազատության ոլորտում ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխանությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Human Rights Watch-ը՝ ոստիկանության գործողությունների մասին
- Նախագահը ներողություն է խնդրել լրագրողներից՝ այլևս նման բան չի կրկնվելու
- Լրագրողական կազմակերպություններ. Իրավունք ենք վերապահում դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Լրագրողներին վնասվածք հասցնելը վնասվածք է ողջ հասարակությանը ու ժողովրդավարական հեռանկարին
- Ինչպես են վիրավորվել «Լայֆնյուզ» հեռուստաընկերության օպերատորն ու Ա1+-ի լրագրողը
- Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հոդվածով գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել
- «Նրանք թիրախավորված հարձակվել էին լրագրողների վրա»
- Լրագրողական կազմակերպություններ. Կատարվածն անթույլատրելի է
- Թոմաս Քենթը դատապարտել է հարձակումները «Ազատության» լրագրողների վրա
- Երբ լրագրողը չունի ընտրելու իրավունք
- Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրման մասին. ՄԻՊ
- Բռնության են ենթարկվել լրագրողներ
- Սարի թաղում տուժել են լրագրողներ, քաղաքացիներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան