Համշիկ. «Ես մտածում եմ միայն «Նապոլիի» մասին»
«Նապոլիի» կիսապաշտպան Մարեկ Համշիկը հաստատել է, որ մնալու է նեապոլյան թիմում: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ սլովակ ֆուտբոլիստը մոտ ժամանակներս նոր պայմանագիր կստորագրի իր այժմյան ակումբի հետ, և նա հաստատել է այդ փաստը:
«Նոր պայմանագի՞ր: Ես գոհ եմ իմ ընտրությունից ու մտածում եմ միայն «Նապոլիի» մասին: Մեր թիմը ցուցադրում է հարձակողական ֆուտբոլ, և ես ուզում եմ այստեղ մրցանակներ նվաճել: Եկեք նայենք ապագային»,- Համշիկի խոսքերը մեջբերել է football.ua-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին