Հայաստանում խոշոր հարկ վճարողների ցանկում առաջատարը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է
2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցուցակը կրկին գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Նշված ընկերությունն այս տարվա առաջին վեց ամիսներին վճարել է 24 միլիարդ 560 մլն 816.9 հազար դրամի հարկեր: Այս տվյալները ներկայացված են ՀՀ հարկային ծառայության հրապարակած փաստաթղթում:
Խոշոր հարկատուների ցուցակում երկրորդը «Գրանդ տոբակո» հայ-կանադական ընկերությունն է` 11 մլրդ 829 մլն 92 հազար դրամ հարկերով, իսկ երրորդ տեղում «Հայաստանի Էլեկտրական ցաներ»-ն է, որը այս տարվա առաջին վեց ամիսներին վճարել է 9 մլրդ 222 մլն 774.8 հազար դրամ:
Խոշոր հարկատուների ցուցակի առաջին 10 ընկերությունների ցանկը և նրանց վճարած հարկերի չափն այսպիսինն է.
1. «Գազպրոմ Արմենիա»` 24 մլրդ 560 մլն 816.9 հազար դրամ
2. «Գրանդ տոբակո»` 11 մլրդ 829 մլն 92 հազար դրամ
3. «Հայաստանի Էլեկտրական ցաներ»` 9 մլրդ 222 մլն 774.8 հազ.դրամ
4. «Թեղուտ»` 7 մլրդ 847 մլն 273.3 հազար դրամ
5. «Ալեքս Գրիգ» ընկերություն` 7 մլրդ 303 մլն 742.1 հազ. դրամ
6. «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»` 6 մլրդ 178 մլն 604.6 հազ դրամ
7. «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»`5 մլրդ 931 մլն 136.8 հազ. դրամ
8. «Ֆլեշ»` 5 մլրդ 830 մլն 477.1 հազար դրամ
9. «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերություն»` 5 մլրդ 599 մլն 699.6 հազ.
10. «Հայկական Ատոմային Էլեկտրակայան»` 5 մլրդ 478 մլն 372 հազ. դրամ