ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Պավել և Արամ Մանուկյաններին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Պավել Մանուկյանին և Արամ Մանուկյանին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
«Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը։
Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ Պավել Մանուկյանը և Արամ Մանուկյանը բողոքներ չեն ներկայացրել։
Տեղեկացնում ենք նաև, որ շարունակվում է Պաշտպանի ներկայացուցիչների այցերը Ոստիկանության Ձերբակալված անձանց պահման վայրեր՝ տեսակցելու խմբի մյուս անդամներին»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հիշեցնենք, որ Պավլիկ և Արամ Մանուկյաններին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Համապատասխանաբար՝ նախատեսվում է՝ 6-12, 3-8 տարվա ազատազրկում։
Նրանք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԼՀ են տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբանը բողոքարկելու է կալանքի որոշումները
- ԱԱԾ. 24 անձի մեղադրանք է առաջադրվել
- Պավլիկ Մանուկյանը կալանավորվեց
- «Սասնա ծռեր»-ի անդամները «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղափոխվել են վերանորոգված հիվանդասենյակներ. ՄԻՊ
- Պավլիկ Մանուկյանի որդու պաշտպանի դիմումն ընդդեմ ՀՀ-ի՝ ուղարկվել է ՄԻԵԴ
- Պավլիկ Մանուկյանի որդին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին