Մոուրինյոն առաջին փորձությանն է ենթարկվում «Մանչեսթեր Յունայթեդում»
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին դուր չի եկել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին պահեստային թիմ տեղափոխելու որոշումը: Վաղուց հայտնի էր, որ Մոուրինյոն հույսեր չի կապում գերմանացի ֆուտբոլիստի հետ, սակայն այն, թե արդյունքում Ժոզեն ինչպես վարվեց Բաստիանի հետ, չի գեղեցկացնում պորտուգալացի մասնագետին:
Երեկ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Մոուրինյոն չի սպասել Շվայնշտայգերի՝ այլ ակումբ տեղափոխությանը և արդեն հիմա հեռացրել է նրան առաջին թիմից՝ խնդրելով ազատել հանդերձարանը: Այսպիսով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկն ստիպված է հիմնավորվել պահեստային թիմում: Այս մասին հայտնում է isport.ua-ն:
Ֆուտբոլիստի նկատմամբ մարզչի նման վերաբերմունքը զայրացրել է հանրությանը: Երկրպագուները Մոուրինյոյի նման քայլն անհարգալից են համարում: «Կարմիր սատանաների» շատ ֆանատներ դժգոհ են ոչ միայն մարզչի՝ խաղացողին առաջին թիմից հեռացնելու որոշումից, այլև ընդհանրապես չեն ցանկանում, որ նրա տրանսֆերը վաճառվի:
Ընդամենը մեկ օրվա ընթացքում Շայնշտայգերի օգտին թվիթթերյան էջում կատարված հղումը հավաքել է 3 հազար լայք: Այն կիսել են ավելի քան 4 հազար անգամ:
Սակայն նրանք, ովքեր ծանոթ են Մոուրինյոյի բնավորությանը, կարող են պնդել, որ հանրության նման արձագանքը դժվար թե խիստ անհանգստացնի նրան:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին