«Յուվենթուսը» ռեկորդային քանակով աբոնեմենտներ է վաճառել
«Յուվենթուսը» հայտարարել է, որ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ ռեկորդ է սահմանել վաճառված աբոնեմենտների թվով: Ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը», իրացվել է 29300 սեզոնային աբոնեմենտ: Թուրինյան մարզադաշտը տեղավորում է 41475 հանդիսական: Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը հատուկ է որոշակի քանակությամբ տեղեր պահում այն երկրպագուների համար, ովքեր աբոնեմենտ չեն գնում, միայն ներկա են լինում որոշակի խաղերի:
Չեմպիոնի կոչման պաշտպանությունը «Յուվենթուսը» կսկսի օգոստոսի 20-ին՝ «Ֆիորենտինայի» հետ խաղով:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին