Վերատտին երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
ՊՍԺ-ն ևս մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը թիմի կիսապաշտպան Մարկո Վերատտիի հետ: Այսպիսով՝ նա փարիզյան թիմում կմնա մինչև 2021 թ.: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
Երիտասարդ ֆուտբոլիստը ՊՍԺ է տեղափոխվել 2012 թ., «Պեսկարայից», մոտ 12 մլն եվրո արժեքով ու դարձել ֆրանսիական թիմի առանցքային ֆուտբոլիստը: Ֆրանսիայի վերջին առաջնությունում անցկացրել է 18 խաղ և աչքի ընկել 3 գոլային փոխանցմամբ: Օրերս իտալացի ֆուտբոլիստը վերականգնվել է վնասվածքից, որի պատճառով բաց է թողել Ֆրանսիայի առաջնության վերջին հանդիպումները և «Եվրո-2016»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին