Թուրքիայում աշխատանքից ազատվել է մոտ 60 հազար մարդ
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է մոտ 60 հազար մարդ: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով «CNN Turk» հեռուստալիքին:
«Հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում 58 հազար 611 մարդ հեռացվել է աշխատանքից, 3499-ն՝ ազատվել»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում հեղաշրջման փորձ էր կատարվել, որը կանխվել էր իշխանություններից կողմից: Վերջին տվյալներով, զոհվել էր 246 քաղաքացի, չհաշված՝ ապստամբները, ավելի քան 2000 մարդ վիրավորվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում