Մոտ 50 մարդ հեռացել է Հալեպի շրջափակված շրջանից
Սիրիայում հրադադարին միացած բնակավայրերի քանակը հասել է 337-ի: Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի և «Իսլամական պետության» գրոհայինները համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և ականանետերով ռմբակոծել են Հալեպ և Դամասկոս նահանգների բնակավայրերը:
Նշվում է նաև՝ Հալեպի քաղաքապետարանից հայտնել են, որ գրոհայինների կողմից շրջափակած Շեյխ Սաիդ շրջանից 48 կին ու երեխա դուրս են եկել մարդասիրական միջանցքով, որը տրամադրել է կառավարությունը: Մարդիկ լքում են շրջափակված շրջանները՝ չնայած ինտենսիվ կրակին:
Հաղորդվում է, որ 12 գրոհային զենքը վայր է դրել:
Ավելի վաղ նշվել էր, որ գրոհայինները Հալեպի արևելքում մահապատժի էին ենթարկել 4 հոգու, ովքեր փորձել էին հեռանալ քաղաքից մարդասիրական միջանցքով: