Չինաստանում սկսել են երջանկություն և երկարակեցություն ձմերուկներ վաճառել
Չինաստանում սկսել են վաճառել երջանկություն և երկարակեցություն հիերոգլիֆներով ձմերուկներ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The South China Morning Post-ին:
Նման բան մտածել է 56-ամյա մի ֆերմեր: Նկատելով, որ ձմերուկն ու սեխը վատ են վաճառվում, համատեղության կարգով տարրական դասարանների ուսուցիչ աշխատող ֆերմերը երկու ձմերուկի վրա եղունգներով գրել է հիերոգլիֆները:
Ձմերուկները գնել են մեկ ժամվա ընթացքում: Դրանից հետո ֆերմերը սկսել է լրջորեն զբաղվել ձմերուկների վրա գրելու գործով: Սկզբում մեկ հիերոգլիֆ գրելու համար նրանից կես ժամ է պահանջվել, սակայն աստիճանաբար ժամանակը կրճատվել է մինչև 10 րոպեն: Բացի այդ, ֆերմերը սկսել է ձմերուկների վրա գրել գնորդների պատվերով:
11 օրում նա երեք հազար կիլոգրամ ձմերուկ է վաճառել, նաև մեկ տոննա սեխ: